ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՆԱՏՕ-ն հուսով է շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը

ՆԱՏՕ-ն հուսով է շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը
20.10.2016 | 09:48

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն հուսով է շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։ Նա Ադրբեջանին շնորհավորել է անկախության 25-ամյակի կապակցությամբ։ ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունն իրականացվում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։


ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակը հայտնել է, որ 2017 թվականի հունվարի 1-ից Ադրբեջանում ՆԱՏՕ-ի կոորդինատորի գործառույթներն իրականացնելու է Բաքվում Հունգարիայի դեսպանատունը։

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ